Մադուրոյին և նրա կնոջը մեղադրել են խոշտանգումներ իրականացնելու նպատակով դավադրության մեջ Ոստիկանության ստուգումների արդյունքում բաժին է ներկայացվել 77 անձ Թրամփը խոստացել է մինչև նոյեմբերի 3-ը չհարձակվել Իրանի վրա Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 8-ին ԵՄ-ն Ռուսաստանից լրացուցիչ տեղեկություններ է պահանջել ժանտախտի դեպքի վերաբերյալ Ազգային ժողովը արտահերթ նիստ կգումարի Թուրք-վրացական սահմանի մոտ գտնվող մայրուղում սողանք է տեղի ունեցել․ մեկ մարդ է զոհվել, վնասվել է ութ բեռնատար Դսեղ-Մարց ճանապարհը հոկտեմբերի 9-ից ժամանակավորապես կփակվի Գորիսում հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչները. Տոկաևը՝ «Թրամփի ուղու» մասին (տեսանյութ) Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել Սիրիան կարող է զորք ուղարկել Եմեն, ՆԱՏՕ-ն՝ փակել Ռուսաստանի ելքը Բալթիկ ծով 

Աշոտյանը ներկայացրել է նախարարության առաջիկա hինգ տարիների անելիքները

Հասարակություն

Մամուլի ազգային ակումբում այսօր ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ներկայացրել է առաջիկա hինգ տարիների ՀՀ կառավարության ծրագրի կրթության և գիտության ոլորտին վերաբերող դրույթները: Նախարար Արմեն Աշոտյանը նշել է, որ ՀՀ կառավարության ծրագրի կրթությանը վերաբերող հատվածի հիմքում ընկած են ՀՀԿ նախընտրական ծրագիրը և ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությունը: Դիտարկվել են նաև քաղաքական այլ ուժերի առաջարկները, որոնք, նախարարի խոսքով, հիմնականում վերաբերել են սոցիալական խնդիրներին, իսկ կրթության բովանդակությանը վերաբերող առաջարկներ գրեթե չեն եղել:

Նախարար Արմեն Աշոտյանի բնորոշմամբ՝ հաստատված կրթական ծրագիրը մարդակենտրոն է և ընդգծում է կրթական համակարգում փոփոխությունների շարունակականությունը: «Գլխավոր գաղափարախոսությունը կրթական բարեփոխումների շարունակականությունն է, որոնք ոչ մի պահ չեն դադարելու: Կրթական համակարգը դատապարտված է սպասարկելու տնտեսության և հասարակության զարգացումը: Գալիք 5 տարիներին փոփոխություններն անխուսափելի են՝ անկախ այդ փոփոխությունների վերաբերյալ տարատեսակ խոսակցություններից. ես չեմ վախենում փոփոխություններից, ես չեմ վախենում քննադատությունից »,- նշել է Արմեն Աշոտյանը : Նրա խոսքով՝ այժմ մշակվում է ժամանակացույց, թե ինչպես են իրականացվելու նախանշված ծրագրերը՝ ըստ տարիների:

Առաջիկա հինգ տարիներին կրթության ոլորտի կարևորագույն փոփոխություններից մեկը պարտադիր կրթության շեմի բարձրացումն է՝ 9-ամյա պարտադիր կրթությունից անցում է կատարվելու 12-ամյա կրթության: «Այժմ ՀՀ Սահմանադրությամբ պարտադիր է համարվում հիմնական դպրոցի կրթությունը, որն ավարտվում է 9-րդ դասարանում: Նախատեսվում է, որ այդ շեմը կբարձրացվի, և կսահմանվի պարտադիր 12-ամյա կրթության անցնելու կարգ: Սա նշանակում է, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի հիմնական դպրոցի 9-րդ դասարանն ավարտելուց հետո պարտավոր կլինի կրթությունը շարունակել կամ ավագ դպրոցում, կամ էլ նախնական կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունում: Սա նշանակում է, որ բարձրացնելու ենք հասարակության կրթական ցենզը՝ միաժամանակ լուծելով սոցիալական խնդիր: Մասնագիտական կրթությունը լինելու է անվճար. այս ոլորտում մենք անցնելու ենք տոտալ անվճար համակարգի»,- հայտարարել է Արմեն Աշոտյանը՝ նշելով, որ վիճակագրական տվյալների համաձայն՝ տարեկան 9-րդ դասարանն ավարտող շուրջ 4 հազար շրջանավարտ չի շարունակում կրթությունը: Ըստ նրա՝ որպես այդ ծրագրի իրականացմանը միտված առաջին քայլ նախ պետք է համապատասխան օրենք ընդունվի: Հաջորդ գերակայությունը՝ յուրաքանչյուր առաջին դասարանցու անվճար, հայերեն կրթական բովանդակությամբ հագեցած համակարգիչ է տրամադրվելու, ինչը նպատակ է հետապնդում ամրապնդել տեխնոլոգիաների կիրառումը կրթության ոլորտում : «Յուրաքանչյուր առաջին դասարանցու ընտանիքում կհայտնվի համակարգիչ, ինչը կարող է նպաստել, որ տեղեկատվական հասարակությունում երեխաները մրցունակ լինեն»-,- նշել է Ա. Աշոտյանը: Նախարարը հավաստիացրել է, որ կառավարության համար թիրախային է համարվում նախակթարանների ցանցի ընդլայնումը. մինչև 2017 թվականը 5-6 տարեկան երեխաների 90 տոկոսը պետք է հնարավորություն ունենա այցելել նախակրթարան: Վերջին երեք տարիներին 25 տոկսով բարելավվել է նախակրթարանների հաճախելիության ցուցանիշը. 120 համայնքներում բացվել են նախակրթարաններ:

Նախատեսվում է դպրոցական ծրարգրերում ներառել նոր առարկա՝ ազգային երգ ու պար: «Թեև այս ծրագիրը ներառված է կառավարության ծրագրի մշակույթի ենթաբաժնում, բայց այն պետք է իրականացվի կրթության նախարարության հետ համատեղ: Նպատակը սեփական ինքնության ճանաչման և ինքնագիտակցման բարձրացումն է, ինչ շատ կարևոր է՝ հատկապես գլոբալիզացիայի ռիսկերով պայմանավորված: Լավագույն մասնագետները կընդգրկվեն ծրագրերի և դասագրքերի մշակման գործընթացում»,-նշել է Ա.Աշոտյանը և հավելել, որ առայժմ որոշված չէ, թե այդ առարկան որ դասարաններում կներդրվի, հարցը դեռ ուսումնասիրվում և քննարկվում է մասնագիտական շրջանակներում: Նախարարը, նկատի առնելով «Շախմատ» առարկայի ներդրման փորձը, համոզմունք է հայտնել, որ առարկայի ներմուծման համար 2-3 տարի կպահանջվի. «Մենք պետք է նաև մասնագետների, մանկավարժ-հոգեբանների հետ խորհրդակցենք, որպեսզի հստակ լինի, թե հատկապես որ դասարաններում առավել արդյունավետ կլինի այդ առարկայի ներմուծումը»,- պարզաբանել է նախարարը:

Բուհական ոլորտում սպասվող բարեփոխումներից նախարարն առանձնացրել է բուհական ազատությունների ընդլայնումը և բուհերի միջազգային հավատարմագրումը: Պետական բուհերը, ըստ նախարար Աշոտյանի, տարեցտարի պետք է վերափոխվեն հանրային բուհերի: Այդ ծրագրի փորձնական մեկնարկը տրված է Ագրարային համալսարանում, ինչով պայմանավորված էլ՝ փոխվել է բուհի իրավաբանական կարգավիճակը: Ա. Աշոտյանը տեղեկացրել է, որ Հայաստանի պետական ագրարային համալասարանը ՊՈԱԿ-ից վերափոխվել է հիմնադրամի, ինչը գործունեության ավելի մեծ ազատություններ է ենթադրում: Կարևորելով բուհական կրթության որակի բարձրացումը՝ նախարարը որպես նպատակ հստակացրել է. «Մեզ համար խիստ կարևոր է, որ մինչև 2017 թվականն ունենալ ենք հայաստանյան 5 բուհեր, որոնք կանցնեն միջազգային հավատարմագրում: Դա դիտվելու է որպես ուսանողներ ներգրավելու և կրթության որակի գլխավոր չափանիշներից մեկը: Նախարարությունը խրախուսում է այդ գործընթացը. բուհերն իրենք պետք է դիմեն հավատարմագրման համար և անցնեն այդ գործընթացը, եթե, իհարկե, համապատասխանում են միջազգային պահանջվող չափանիշներին »,- նշել է ՀՀ ԿԳ նախարարը և հավելել, որ հավատարմագրման չափանիշները սահմանվում են միջազգային բուհական հավատարմագրում իրականացնող կառույցների կողմից: «Առաջիկա երեք տարիներին Հայաստանը ստանձնել է Բոլոնիայի գործընթացի քարտուղարությունը, ինչը հնարավորություն կտա մեր երկրում կենտրոնացնել եվրոպական լավագույն փորձը բարձրագույն կրթության ոլորտում, ինչը ևս կխթանի բարեփոխումների արդյունավետությունը»,- նշել է նախարարը:

Նա կարևորել է նաև բուհերում ուսման վարձի հաշվարկման մեթոդաբանության մշակումը: «Անկեղծ ասած՝ ինձ համար ևս ուսման վարձին հաշվարկման սկզբունքները շատ դեպքերում անհասկանալի են. Օրինակ, ինչպե՞ս է ստացվում, որ որևէ մասնավոր բուհում բարձրագույն իրավաբանական կրթություն՝ պետության կողմից երաշխավորված դիպլոմով կարելի է ստանալ՝ վճարելով տարեկան 180 հազար դրամ, իսկ Երևանի պետական համալսարանում նույնի համար պետք է վճարել օրինակ 800 հազար դրամ: Ակնհայտ է, որ այստեղ խնդիր ունենք հասկանալու՝ որն է տվյալ մասնագիտության համար արժանահավատ գնագոյացումը, խնդիր ունենք նաև սահմանելու ուսման վարձի վերին շեմ»,- նշել է Ա. Աշոտյանը:

Բուհերի ֆինանսավորման մեխանիզմների հստակեցումը, ըստ Աշոտյանի, պետք է միտված լինի բարձրագույն կրթության հասանելիության խնդիրը լուծմանը և սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների կրթություն ստանալու իրավունքի իրացմանը: Ընդգծելով, որ սոցիալական շերտավորմամբ պայմանավորված բուհական կրթության հասանելիությունը շարունակում է մնալ լուրջ խնդիր, ինչը փաստել են նաև հետազոտությունները, նախարարը նշել է. «Մենք տարաբնույթ մեխանիզմներով խրախուսելու ենք սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների՝ բարձրագույն մասնագիտական կրթություն ստանալու հնարավորությունը»:

Արմեն Աշոտյանը շեշտել է նաև գիտության ոլորտում բարեփոխումների անհրաժեշտությունը: «Գիտության ոլորտում իրականացվելիք փոփոխությունները չեն լինելու հեշտ, հաճելի և միանշանակ ընկալելի հասարակության կողմից»,- նշել է նախարարը և հավելել, որ գիտության այժմյան տարանջատված կառավարումն արդյունավետության տեսակետից խոցելի է: «Մենք պետք է ֆինասավորենք մրցունակ հետաքրքիր ծրագրեր՝ իհարկե շեշտադրելով հայագիտական ոլորտի զարգացումը»,-ասել է նախարարը: Պատասխանելով լրագրողների հարցերին նախարարն անդրադարձել է նաև բուհական ընդունելությյան քննություններին, կրթական համակարգի կոռուպցիային և մի շարք այլ խնդիրների:

Նախարարի գնահատմամբ ընդունելության քննություններն անցնում են շատ բնականոն:Նրա խոսքով՝ նախարարությունը դիմում–բողոքներ գրեթե չի ստացել, ԶԼՄ-ների արձագանքը ևս քննությունների վերաբերյալ հիմնականում դրական է:

«Եկե՛ք դուք էլ խոստովանեք, որ նման բարձր մակարդակի ընդունելության քննություններ Հայաստանում վաղուց չէին անցկացվել։ Ես քննությունների հետ կապված բողոքներ գրեթե չեմ ստացել, հակառակը՝ հաճախ մոտենում են ծնողներ և շտեմարանների և այլ բարեփոխումների համար շնորհակալություն հայտնում»,- ասել է Արմեն Աշոտյանը: Անդրադառնալով մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ընդունելության քննություններին՝ նախարարը նշել է, որ պետպատվերի շրջանակում ընդունելությունն արդեն ավարտվել է: Նախարարը իրազեկել է, որ ասպիրատնուրայում և մագիտրատուրայում այս տարի տարկետման իրավունքով պետպատվեր թափուր տեղեր կան, ինչը, ըստ նրա, պայմանավորված է օտար լեզվի իմացության պահանջի խստացմամբ: «Այս պահին ասպիրանտուրայում ունենք 11 թափուր տեղ. դեռևս բժշկական մասնագիտությունների համար ընդունելությունն ավարտված չէ: Մագիստրատուրայում ունենք 39 անվճար թափուր տեղեր, որոնք բոլորը, կառավարության կողմից հատկացված 99 լրացուցիչ տեղերի հետ միասին, հատկացվելու են են բանակից զորացրվածներին»,- նշել է նախարարը և հավելել.- «Այս ծրագիրն ապացուցում է, որ զինծառայությունը չի տարանջատվում կրթությունից, այլ հակառակը՝ մենք խրախուսում ենք այն տղաներին, ովքեր զինծառայությունից հետո որոշում են շարունակել կրթությունը»:

Պատասխանելով լրագրողի հարցին՝ նախարարը նշել է, որ 2018 թվականից միջին մասնագիտական կրթությամբ մանկավարժները իրավունք չեն ունենա դասավանդել դպրոցում: Ըստ նախարարի՝ օրենքն ընդունվել է 2011 թվականին, հետևաբար, դպրոցներում աշխատող ավելի քան 5000 բարձրագույն կրթություն չունեցեղ մանկավարժները 7 տարի ժամանակ ունեն համպատասխան կրթություն ստանալու և օրենքի պահանջը կատարելու համար: Անդրադառնալով բուհական պետական ավարտական քննություններին՝ ՀՀ ԿԳ նախարարը նշել է, որ դրանք այս տարի առաջին անգամ անցկացվել են նոր կարգերի համաձայն: Պետական քննությունների հետ կապված բողոքների հոսքը դեպի նախարարություն այս տարի նվազել է, քանի որ նոր կարգով քննությունները ձայնագրվում և 48 ժամ պահպանվում են, ինչը հնարավորություն է ընձեռում ուսանողներին անհարաժեշտության դեպքում բողոքարկել և պաշտպանել սեփական իրավունքները:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մադուրոյին և նրա կնոջը մեղադրել են խոշտանգումներ իրականացնելու նպատակով դավադրության մեջՈստիկանության ստուգումների արդյունքում բաժին է ներկայացվել 77 անձԹրամփը խոստացել է մինչև նոյեմբերի 3-ը չհարձակվել Իրանի վրաՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 8-ինԵՄ-ն Ռուսաստանից լրացուցիչ տեղեկություններ է պահանջել ժանտախտի դեպքի վերաբերյալԱզգային ժողովը արտահերթ նիստ կգումարիԹուրք-վրացական սահմանի մոտ գտնվող մայրուղում սողանք է տեղի ունեցել․ մեկ մարդ է զոհվել, վնասվել է ութ բեռնատարԴսեղ-Մարց ճանապարհը հոկտեմբերի 9-ից ժամանակավորապես կփակվիԳորիսում հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչները. Տոկաևը՝ «Թրամփի ուղու» մասին (տեսանյութ) Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոնՈղբերգական ավտովթար Շիրակի մարզում. «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվելՍիրիան կարող է զորք ուղարկել Եմեն, ՆԱՏՕ-ն՝ փակել Ռուսաստանի ելքը Բալթիկ ծովՀարավային Կորեան Ուկրաինայից հետ է կանչել դեսպանին՝ ռազմագերիների շուրջ սկանդալի պատճառովԸնդդիմությունը նոր հարցման մեջ Իսրայելում ընտրություններից առաջ շրջանցել է Նեթանյահուի դաշինքին Էս ամենը ողբերգական հետևանք կարող էր ունենալ․ Փաշինյանի շանտաժն իր արդյունքը տալիս է․ՎարդանյանԴատախազությունն ուզում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Այրարատ» կինոթատրոնի շենքըՊուտինը մեկնել է Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին Բացահայտվել է հանքարդյունահանման ապօրինի դեպքԵրևանն ու Լայպցիգը հռչակվել են քույր քաղաքներՀայաստանի տաղավարը՝ ԱՊՀ պետությունների մշակույթի և ազգային ուտեստների փառատոնին (տեսանյութ) Ինչ էլ խոսեք, պատմության մեջ մնալու եք որպես Արցախ հանձնած ու Ադրբեջանի նարատիվների աջակիցներՄեծ Բրիտանիայի վարչապետը խոստացել է ԵՄ-ի հետ ավելի սերտ համագործակցության ձգտել Չարբախում՝ «MG» սուպերմարկետի մոտ հրդեհ է բռնկվել վագոն-տնակում. այն վերածվել է մոխրակույտիՓոփոխություններով զգալիորեն կբարձրացվի քննության արդյունավետությունը․ ՔԿ ղեկավարԴանիան առանց մարդկանց համաձայնության դիպֆեյքերի տարածման դեմ օրենք է մշակում Լիտվան կառաջարկի ԵՄ-ին արգելել ռուսական հացահատիկի տարանցումըԻրանը մտադիր է քննարկել էներգետիկ համագործակցությունը ԱՊՀ գագաթնաժողովումՓաշինյանը կհանդիպի Ալիևին և Պուտինին. ՌԴ ՊՆ-ն հայտնել է Խարկովի ևս մեկ բնակավայրի գրավման մասինԱՄՆ-ի առաջարկը Թեհրանի սեղանին է․ Արաղչին մանրամասներ է հայտնել Ուկրաինական կարգավորման գործընթացը փակուղու մեջ է․ ՌուբիոԿաշպիրովսկու մարմինը կարող են Ուկրաինա հասցնել ԵՄ երկրների տարածքով. Shot Գերմանիայում ոստիկանությունը կրակել և սպանել է 27-ամյա տղամարդուՇարունակվում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումներըՌուբիոն զգուշացրել է Ուկրաինայում իրավիճակի սրման վտանգի մասինԱրարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Մուխտար Տլեուբերդիի հետԱՄՆ-ն Իրանի հետ հակամարտության ընթացքում կորցրել է ավելի քան 80 ինքնաթիռ, ուղղաթիռ և անօդաչու թռչող սարքՖիդան. Մեքքայի համաձայնագիրը հնարավորինս շուտ կներառվի խորհրդարանի օրակարգումԴատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Սամվել Շահրամանյանի հեռախոսի առգրավումըԻրանի ԱԳՆ-ը հայտարարել է Թեհրանի և Վաշինգտոնի միջև բանակցությունների շարունակության մասինՄակար Կիրակոսյանն ընտրվել է Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի նախագահԳլխավոր դատախազը «նկատողություն» կարգապահական տույժ է նշանակել 3 դատախազի նկատմամբՌուբիոն անհավանական է համարում Թուրքիայի և Հունաստանի միջև ռազմական հակամարտությունըԿոտայքում պարեկների ուղղությամբ ինքնաձիգով կրակոցներ արձակած անձինք կալանավորվել ենԹուրքիան մտադիր չէ զորքեր ուղարկել այլ երկիր՝ հարձակման համար«Հայաստան» խմբակցության ներկայացուցիչները հանդիպել են ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարի հետԱվելի քան 100 կոնգրեսական Ռուբիոյին կոչ է արել դադարեցնել Բաքվին ռազմական օգնությունըԱրթուր Ալեքսանյանը վնասվածքի պատճառով բաց կթողնի Աշխարհի առաջնությունըԵրևանում փետրվարյան արյունալի միջադեպի մասնակիցը հայտնաբերվել է Վրաստանում․ նրան կարտահանձնեն ՀայաստանինՀայկական կողմը հաստատեց․ Գորիսում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչներըՇիրակի մարզում «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել. բժիշկներն արձանագրել են վարորդի մահը
Ամենադիտված