Նախարարի հանձնարարականով բարեկարգվում են մարզային հրշեջ մասերը
Հասարակություն
Հունիսի սկզբին ԱԻ նախարար Ա. Երիցյանը հանձնարարական էր տվել բարեկարգել հրշեջ մասերը: Չնայած ԱԻ նախարարը 6 ամիս ժամանակ էր տվել բարեկարգման աշխատանքներ իրականացնելու համար` փրկարար ծառայության մարզային վարչություններն արդեն իսկ զեկուցում են կատարված աշխատանքների ընթացքի ու մուտալուտ ավարտի մասին:
Ներկայացնում ենք Կոտայքի մարզի հրշեջ-փրկարարական ջոկատներում կատարվող վերանորոգման աշխատանքների ընթացքը: Հրազդանի և Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատներում վերանորոգման աշխատանքներն ավարտվել են:
Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատում սալիկապատվել է խոհանոցի հատակը, ներկվել են պատերն ու առաստաղը, տեղադրվել են շերտավարագույրներ և ջահեր: Վերանորոգվել է զորանոցի հատակը:
Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկատում խոհանոցի հատակին սալաքար է շարվել և պատվել լաքով, հավաքվել է կախովի առաստաղ, պատերը պաստառապատվել են, տեղադրվել է պատուհան: Զորանոցի հատակին փակցվել է լինոլիում, ամրացվել է ջահ, տեղադրվել է երկու փայտե պատուհան: Նորոգվել է խոհանոցի և զորանոցի միջնապատը, առաստաղն ու պատերը:
Չարենցավանում ու Եղվարդում աշխատանքները ևս մոտենում են ավարտին:
Եղվարդի հրշեջ-փրկարարական ջոկատում հարթեցվել է հատակը, նորոգվել են պատերն ու էլեկտրական հաղորդալարերը: Զորանոցի հատակին փակցվել է մանրահատակ, ծեփամածուկով սվաղվել են պատերը, պատուհաններին վարագույրներ են կախվել:
Չարենցավանի հրշեջ-փրկարարական ջոկատում հավաքվել է կախովի առաստաղ, տեղադրվել է պատուհան, փոխվել են էլեկտրական հաղորդալարեր, հատակը հարթեցվել է ու սալիկապատվել, պատերին ծեփասվաղ է արվել ու ներկվել:
Ներկվել են նաև զորանոցի պատերը, առաստաղը, 2 պատուհանն ու հատակը, տեղադրվել է ջահ:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը