Պատանի հրշեջ-փրկարարների միջազգային հավաք՝ Բելառուսի Հանրապետությունում
Հասարակություն
Այս տարվա սեպտեմբերի 17-23-ը Բելառուսի Հանրապետությունում ազգային մանկական կրթական-առողջապահական «Զուբրյոնոկ» կենտրոնում կազմակերպվելիք պատանի հրշեջ-փրկարարների միջազգային հավաքին մասնակցելու նպատակով ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն իրականացնում է պատանի հրշեջ-փրկարարների բաց ընտրություն:
Ցանկացողները` 11-17 տարեկան սովորող տղաներ և աղջիկներ, մինչև 2012 թ. հուլիսի 1-ը կարող են դիմել ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչություններ:
Դիմողները պետք է ունենան.
-անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր).
-առողջության վերաբերյալ բժշկական տեղեկանք (քրոնիկ հիվանդությունների առկայության/բացակայության մասին նշումով).
-թեկնածուները պետք է տիրապետեն ռուսերեն կամ անգլերեն լեզուներին.
-տիրապետեն առաջին բուժօգնություն ցուցաբերելու հմտությունների.
-ունենան երաժշտական, գեղագիտական գիտելիքներ և հմտություններ, ինչպես նաև անհրաժեշտ ֆիզիկական պատրաստություն։
Թեկնածուների վերջնական ընտրությունը կկատարվի ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությունում` սահմանված կարգով:
Տեղեկությունների համար զանգահարել (010) 53-31-91 հեռախոսահամարով:
Արմավիրի մարզ, ք. Արմավիր, Աբովյան 151, հեռ. 0237-2-70-45
Արարատի մարզ, ք. Արտաշատ, Օգօստոսի 23 փ. 60 շենք, հեռ. 0235-2-35-06
Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, Ն. Աշտարակեցու հր. 7, հեռ. 0232-3-54-72
Կոտայքի մարզ, ք. Հրազդան, Սպանդարյան 19, հեռ. 0223-2-79-28
Վայոց ձորի մարզ, ք.Եղեգնաձոր, Գևորգյան 1, հեռ. 0281-2-20-61
Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, Զ. Ազատամարտիկների 5, հեռ. 0264-2-20-81
Տավուշի մարզ, ք. Իջևան, Արցախյան 4, հեռ. 0263-3-19-05
Շիրակի մարզ, ք. Գյումրի, Ղուկասյան 30, հեռ. 0321-3-99-66
Լոռու մարզ, ք. Վանաձոր, Հայքի հրապարակ, հեռ. 0322-4-46-10
Սյունիքի մարզ, ք. Կապան, Նժդեհի 1, հեռ. 0285-2-49-01


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը