Շահագործման հանձնվեց Արարատի մարզի դատախազության Վեդիի նստավայրի վարչական շենքը
Հասարակություն
2012 թվականի հունիսի 26-ին շահագործման հանձնվեց Արարատի մարզի դատախազության Վեդիի նստավայրի հիմնանորոգված վարչական շենքը:
Հանդիսավոր արարողությանը մասնակցում էին ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Դանիելյանը, ՀՀ դատախազության կառուցվածքային եւ տարածքային ստորաբաժանումները գլխավորող դատախազներ:
Վարչական շենքը կառուցված է եղել 1965 թվականին, իսկ դատախազության հաշվեկշռին փոխանցվել է 2005 թվականի հունվարին:
Շուրջ 224 քմ մակերես զբաղեցնող՝ Արարատի մարզի դատախազության Վեդիի նստավայրի վարչական շենքն ունի 5 աշխատասենյակ, ապահովված է ջեռուցման համակարգով: Աշխատասենյակների կահույքն ամբողջությամբ փոխարինվել է նորով:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը