Օբաման լուրջ արտոնություններ է տրամադրում ԱՄՆ ապօրինի ներգաղթած իսպանախոսներին. The Washington Post
ԱՄՆ
The Washington Post–ը գրում է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Ֆլորիդա նահանգում ուրբաթ օրը հանդիպում կանցկացնի երկրի իսպանախոս բնակիչների ազդեցիկ կազմակերպություններից մեկի ներկայացուցիչների հետ։
Նախագահ Օբաման «Լատինամերիկացի ընտրված և նշանակված պաշտոնյաների ազգային ասոցիացիա» կազմակերպության անդամների հետ հանդիպումից մեկ շաբաթ առաջ հրամանագիր էր ստորագրել, որով նախատեսվում է հնարավորություն ընձեռել ծնողների կողմից ԱՄՆ բերված՝ փաստաթուղթ չունեցող անօրինական ներգաղթյալներին երկրում մնալ առնվազն 2 տարի՝ պայմանով, որ վերջիններս պետք է հաճախեն ուսումնական հաստատություն կամ ծառայություն անցնեն բանակում:
Ինչպես նշում է պարբերականը, այդ հրամանագիրը նման է նախկինում ԱՄՆ-ի Կոնգրեսին ներկայացված, սակայն օրենսդիրների բավարար աջակցությունը չստացած «Երազանքների օրենքին»:
ԱՄՆ-ի նախագահի նոր նախաձեռնությունը դրական է ընդունվել երկրի իսպանախոս համայնքի կողմից, որոնք երկրի ամենաարագ աճող էթնիկ խմբերից են և վճռորոշ դեր ունեն նախագահական ընտրությունների ընթացքում: Միայն 2008–ի ԱՄՆ–ի նախագահական ընտրություններում Օբամայի թեկնածությանը կողմ է քվեարկել իսպանախոս բնակչության 67%–ը: Այս ընտրապայքարում Օբաման, հանրապետական իր մրցակից Միթ Ռոմնիի հետ համեմատած, կրկին վայելում է իսպանախոս բնակչության մեծ մասի աջակցությունը:
Միթ Ռոմնին նույն կազմակերպության անդամների հետ հանդիպում է անցկացրել ավելի վաղ, որի ընթացքում խոստացել է մշակել անօրինական ներգաղթյալների խնդրի երկարաժամկետ ծրագիր, որը կփոխարինի Օբամայի կարճաժամկետ ծրագրերին, թեև Ռոմնին այդ կապակցությամբ որևէ հստակ ծրագիր չի ներկայացրել:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)