Մենք կորցնում ենք մեր բարոյական սկզբունքները. Երվանդ Մանարյան
Հասարակություն
ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Մանարյանը, ելույթ ունենալով «Ազատության» հրապարակում ընթացող ՀԱԿ հանրահավաքում, ասաց հետևյալը.
«Ես այստեղ գալուց չէի կարծում, որ այսքան մարդաշատ հավաքի եմ ներկա լինելու: Այնպիսի տպավորություն էր, որ քիչ ենք լինելու, բայց մենք մնում ենք մեր դիրքերում, մենք մեր ճակատագրի տերն ենք, մենք ենք որոշելու, թե ինչ է լինելու մեր երկրում: Մեր երկրում շատ բաներ թեքվել են, և մենք ենք ուղղելու այդ ամենը:
Մի շատ կարևոր հարցի մասին եմ ուզում խոսել՝ մենք կորցնում ենք մեր բարոյական սկզբունքները: Եթե ռազմական բժիշկը մահամերձ ծեծի է ենթարկվում, և նրա գործը դառնում է սովորական քաշքշուկ, ուրեմն այդ երկիրը երկիր չի և այդ երկիրը պետք է փոխվի, իսկ փոխողները մենք ենք, ես եմ փոխողը: Ոչ մի ժողովուրդ այդպիսի անպատվություն տանել չի կարող: Խստորեն պետք է պատժվի նա, որ հովանավորել է այդ արարքը, իսկ հովանավորն է նա, ով ամենավերևում է: Սա իմ համոզմունքն է:
Գործող նախագահը, այս դեպքից հետո պետք է հրաժարական տա, և պետք է կազմակերպել նոր նախագահական ընտրություններ: Ես սրանից ոչինչ ավելին չեմ կարող ասել, ես համոզված եմ, որ մեզանից յուրաքանչյուրը մտածում է այդպես: Ուզում եմ, որ մենք բոլորս հինգ վայրկյան լռությամբ բարձրյալից խնդրենք, որ այդ սպայի կյանքը պահպանի»:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը