«Հրապարակ». Սերժ Սարգսյանը «կմասնակցի» «Եվրո-2012 »- ի եզրափակչին
Հայկական Մամուլ
Այսօր Սերժ Սարգսյանը մեկնում է Բրյուսել` մասնակցելու ԵԺԿ-ի գագաթնաժողովին, որին մասնակցում են անդամակցող երկրների կուսակցական լիդերները: Նրա հետ Բրյուսել կմեկնի նաև ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը: Բրյուսելում նախատեսված է Սերժ Սարգսյանի հանդիպումը Եվրամիության արտաքին հարցերով ներկայացուցիչ Քեթրին էշթոնի հետ:
28-ի երեկոյան Սերժ Սարգսյանը կվերադառնա Հայաստան: Եվ իր ծննդյան օրը՝ հունիսի 30-ը, կանցկացնի Հայաստանում: Որից հետո՝ հուլիսի 1-ին, Վիկտոր Յանուկովիչի պաշտոնական հրավերով կմեկնի Ուկրաինա՝ հաճելին համակցելու օգտակարի հետ: Նախ, որ Ուկրաինան ԵԱՀԿ նախագահող երկիր է, և հուլիսի 2-ին նախատեսված Յանուկովիչ-Սերժ Սարգսյան հանդիպմանը կարծարծվեն Ղարաբաղին վերաբերող և «հարակից» այլ հարցեր: Եվ վերջապես, նույն Յանուկովիչի բարձր ուղեկցությամբ Սերժ Ազատի Սարգսյանը «կմասնակցի» «Եվրո-2012 »- ի եզրափակչին, որպես բարձրաստիճան հյուր այլ երկրների նախագահների թվում:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ