«Հայկական Ժամանակ». Ըստ քաղաքական գործիչների «Եվրո 2012»–ի եզրափակիչում կհանդիպեն Գերմանիան ու Իսպանիան
Հայկական Մամուլ
Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը մոտենում է ավարտին, մնացել է անցկացնել ընդամենը 3 հանդիպում: Այսօր կկայանա աոաջին կիսաեզրափակիչը` Պորտուգաիա-Իսպանիա, իսկ վաղը` եզրափակիչի համար կպայքարեն Գերմանիան ու Իտալիան:
Ֆուտբոլային մասնագետների գերակշիռ մասը համոզված է, որ եզրափակիչ դուրս կգան Գերմանիան ու Իսպանիան, իսկ Հայաստանի իշխանությունների ներկայացուցիչների մեծ մասի կարծիքով` այս թիմերը հուլիսի 1-ին նախատեսված եզրափակիչում կպայքարեն Եվրոպայի չեմպիոնի կոչման համար: Ընդ որում, ըստ հայ իշխանավորների, չեմպիոնի կոչումը կնվաճի Գերմանիան: Բավական յուրահատուկ կարծիք ունի սրա մասին ՀՀ սպորտի ու երիտասարդության հարցերի նախարար, նախկինում բասկետբոլիստ Հրաչյա Ռոստոմյանը. նա կարծում է, որ եզրափակիչում կհանդիպեն Պորտուգալիան ու Իտալիան, իսկ չեմպիոնի կոչումը կնվաճի Պորտուգալիան:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ