«Հրապարակ». ՀՀԿ-ն վերջին հրդեհից հետո որոշել է վերանորոգել իր գրասենյակը
Հայկական Մամուլ
ՀՀԿ-ն վերջին հրդեհից հետո որոշել է վերանորոգել իր գրասենյակը, ինչպես Քոչարյանը կասեր՝ «մանսանդրա» կառուցել, չորրորդ հարկ ավելացնել։
ՀՀԿ «մոզգովոյ ցենտրը» հիմա աշխատում է այդ նախագծի վրա, պատրաստ լինելուն պես ՀՀԿ-ն դիմելու է Տարոն Մարգարյանին՝ ստանալու շինթույլտվություն՝ ՀՀԿ հին շենքի վրա ևս մեկ հարկ ավելացնելու համար: Իբր, որ կից կառուցվող նոր մասնաշենքի հետ համահունչ լինի: ՀՀԿ-ում «դեռ չգիտեն»՝ Տարոնը թույլտվություն կտա՞ իրենց, թե՞ ոչ:
«Կուսակցությունն օրինապահ ձևով դիմելու է թույլտվության համար, նոր սկսի, դրա համար են ձգձգվում վերանորոգման աշխատանքները»,- ասել են թերթին:
Ի դեպ, ՀՀԿ-ում հրդեհից անմիջապես հետո կարծում էին, որ մինչև սեպտեմբերյան ՏԻՄ ընտրություններ իրենք ավարտած կլինեն հին գրասենյակի վերանորոգումը: Դատելով տեմպերից՝ ՀՀԿ-ն նախագահական ընտրություններն էլ կանցկացնի առանց «մասանդրայի», այրված տանիքով: Թեև ՀՀԿ-ականներն իրենց կարգախոսի հանգույն ասում են. «Երբեք չհավատաք»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ