«Երկիր». Բուժաշխատողներն իրենց տոնը «Հարսնաքարում» մի լավ քեֆի են վերածել, իսկ Դերենիկ Դումանյանը բարկացել է
Հայկական Մամուլ
Մոտ մեկ շաբաթ առաջ՝ հունիսի 21-ին, բուժաշխատողները տոնում էին իրենց մասնագիտական օրը: Իսկ օրն, ինչպես պարզել է թերթը, բուժաշխատողները վերածել են իսկական տոնի:
«Երկիր»-ի տեղեկություններով, այդ օրը Առողջապահության աշխատողների արհմիության՝ ֆիլհարմոնիայի դահլիճում կազմակերպած համերգից հետո բուժաշխատողները գնացել են «Հարսնաքար» և մի լավ քեֆ արել: Այն նույն «Հարսնաքարում», ուր հունիսի 17-ին դաժան ծեծի էին ենթարկվել երեք ռազմական բժիշկներ, որոնցից մեկի առողջական վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր: Ասում են, թե առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը քեֆից տեղյակ չի եղել և չի մասնակցել, իսկ երբ իմացել է՝ բարկացել է կազմակերպիչների վրա:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ