«Ժողովուրդ». ԱԱԾ-ում քննարկում են «Սիվիլիթաս»-ում փողերի լվացման գործում ներգրավել Ջոն Հանթսմանին
Հայկական Մամուլ
Շրջանառվող լուրերի համաձայն՝ ԱԱԾ-ում ակտիվորեն քննարկում են «Սիվիլիթաս»-ում փողերի լվացման մեղադրանքով հարուցված քրեական գործում որևէ կերպ ներգրավել նաև ամերիկացի բարերար Ջոն Հանթսմանին:
Ըստ «Ժողովուրդ»-ին հասած տեղեկությունների՝ կարծիք է հնչել Հանթսմանին հարցաքննելու մասին, որը, սակայն, անիրատեսական է համարվել: Ու քանի որ հնարավոր չէ իրագործել Հանթսմանին անձամբ հարցաքննելու տարբերակը, չի բացառվում, որ այս գործի շրջանակներում նրան հարցումներ ուղարկվեն ԱՄՆ:
Թերթը հիշեցնում է, որ փողերի լվացման մեղադրանքով հարուցված այդ քրեական գործի մասին ԱԱԾ տարածած հայտարարության մեջ շրջանառվում էր նաև Հանթսմանի անունը «Սիվիլիթաս»-ում գումարներ լվանալու համատեքստում:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ