Հեռուստաընկերության վրա հարձակման հետևանքով մահացել է 3 մարդ
Մերձավոր Արևելք
Դամասկոսի արվարձաններից մեկում զինյալ ահաբեկչական խմբի կողմից ալ-Իհբարիա արբանյակային հեռուստաընկերության վրա հարձակման հետևանքով մահացել է երեք աշխատակից, հայտնում է SANA գործակալությունը։
Ահաբեկիչները հարձակում են գործել հեռուստաընկերության վրա, ոչնչացրել մի քանի ստուդիաներ, որոնցից առավել տուժել է լրատվականը։ Փախուստի դիմելուց առաջ, նրանք ականապատել են հեռուստաընկերության տարածքը։ Չնայած նրան, որ հեռուստաընկերությունը ենթարկվել է հարձակման, այն վերսկսել է հեռարձակումը։
Հայտնի, որ հեռուստաընկերությունը հանդես է գալիս իշխանամետ դիրքորոշմամբ։


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել