Մահացել է եռակի օսկարակիր Նորա Էֆրոնը
Աշխարհ
Նյու-Յորքում 71 տարեկան հասակում, վախճանվել է ամերիկյան հայտնի գրող, ռեժիսոր, սցենարիստ և եռակի օսկարակիր Նորա Էֆրոնը։
Էֆրոնի որդին՝ Ջեյկոբ Բերստայնը, New York Times-ին հայտնել է, որ մայրը մահացել է թոքաբորբից։
Էֆրոնի՝ մահվան մահճում գտնվելու լուրը, երեքշաբթի օրը հայտնել էր նրա ընկերուհի Լիզ Սմիթը։
71-ամյա Նորա Էֆրոնը հայտնի էր իր ռոմանտիկ կատակերգություններով և սցենարներով։ Նրան ճանաչում են բերել «Այրվածք» և «Խելգար աղցան» գրքերը, ինչպես նաև «Երբ Հարրին հանդիպեց Սալլիին», «Անքունները Սիեթլում» և «Ջուլի և Ջուլիա» գեղարվեստական ֆիլմերի սցենարները։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ