Sony և Panasoniс ընկերությունները համատեղ կմշակեն OLED հեռուստացույցներ
Գիտություն և Մշակույթ
Ճապոնական Sony և Panasoniс ընկերությունները համատեղ կմշակեն OLED հեռուստացույցներ, հայտնում է Agence France-Presse-ը։
Ընկերությունները պատրաստվում են 2013 թվականին ստեղծել OLED-պանելների մասսայական արտադրությունը և փոխհատուցել արտասահմանյան մրցակիցների գործողությունների արդյունքում կրած բազմամիլիարդ կորուստները։ Սա առաջին դեպքն է, երբ Sony-ն և Panasoniс-ը համագործակցում են։
OLED տեխնոլոգիան թույլ է տալիս արտադրել հեղուկբյուրեղային հեռուստացուցներից ավելի պակաս էներգատար և ավելի պատկեր բարձր որակով հեռուստացույցներ, որոնք, ինչպես սպասվում է, կդառնան հաջորդ սերնդի հեռուստացույցների տիրապետող տեխնոլոգիան։
Այս տեխնոլոգիայով հեռուստացույցներ կարտադրեն նաև հարավկորեական Samsung և LG ընկերությունները։ Դրանք վաճառքում կհայտնվեն 2012-ի աշնանը և կարժենան մոտ 9460 դոլար։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը ներկայացել է նոր ֆոտոշարքով