Ռաֆիկ Գրիգորյանը տեղյակ չէ, որ իրեն մարզպետ են նշանակելու
Քաղաքական
Գեղարքունիքի մարզպետ է նշանակվելու Ռաֆիկ Գրիգորյանը։ Այս մասին տեղեկացնում է կառավարության պաշտոնական կայքը։
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 88.1-ին հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի ՆՀ-728 հրամանագրի 1.7-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Ռաֆիկ Գրիգորյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետ»:
Lurer.com–ի հետ զրույցում ԱԺ պատգամավոր Ռաֆիկ Գրիգորյանն ասաց, որ իրեն այդ մասին ոչ ոք չի տեղեկացրել։
«Ինձ չեն տեղեկացրել, ես տեղեկություն չունեմ։ Դա լինելու է կառավարության որոշմամբ»,– ասաց Գրիգորյանը։


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ