Հացադուլ հայտարարած կինը հեռացել է
Հասարակություն
Այսօր ժամը 11.30-ի տվյալներով կառավարության շենքի դիմաց հացադուլ հայտարարած Գոհար Չիֆիկյանը հեռացել է, հայտնում է Lurer.com-ի թղթակիցը։
Հացադուլ հայտարարած կնոջ որդուն՝ Ռուբենին հոկտեմբերին շարային վարժությունների ժամանակ հրապարակային ծեծի են ենթարկել։ Շամիրամ Միքայելյանի փոխանցմամբ, դրանից օրեր անց որդու ինքնազգացողությունը վատացել է և հունիսի 24-ին նրան տեղափոխել են հիվանդանոց:
Հիշեցնենք, որ կնոջ ձեռքին ցուցապաստառ կար, որին գրված էր. «հացադուլ ընդդեմ անարդարության, սպայի կողմից միտումնավոր շարքային զինվորին ստորացնելու և ինքնասպանության դրդելու համար: Եթե որևիցե մեկը խանգարի իմ հացադուլը, ինքնահրկիզման կդիմեմ: Իմ պահանջն է՝ զինվորին տալ իրեն հասանելիք արձակուրդը բուժման համար»:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը