ԼՂՀ նախագահը հանդիպել է ամերիկահայ բարերարների հետ
Արցախ
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 21-ին Լոս Անջելես քաղաքում հանդիպում է ունեցել ամերիկահայ բարերարներ Հարութ Հակոբյանի եւ Լեւոն Կիրաջյանի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր:
Նախագահը կարեւորել է Սփյուռքի ներուժի եւ փորձի օգտագործումն Արցախի զարգացման գործում, ինչը հնարավորություն է տալիս տարբեր ոլորտներում ավելի կարճ ժամանակահատվածում շոշափելի արդյունքների հասնել:
Հանդիպմանը մասնակցում էին «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը, Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը, ԱՄՆ-ում եւ Կանադայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը, պաշտոնատար այլ անձինք:
Նույն օրը Բակո Սահակյանը հանդիպում է ունեցել ամերիկահայ գործարար Ռեյ Հարթյունյանի հետ եւ քննարկել Արցախում տպարանային գործի զարգացմանը եւ այս ոլորտում Կալիֆոռնիայի հետ համագործակցությանն առնչվող հարցեր:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան