Նանսենի այգու շրջակա տարածքի բնակիչները՝ ընդդեմ կառուցապատման
Հասարակություն
Այսօր Երևանի քաղաքապետարարնի դիմաց բողոքի ակցիա էին կազմակերպել Նանսենի այգու շրջակա տարածքի բնակիչները՝ ընդդեմ այնտեղ կատարվող կառուցապատման:
Բնակիչները փաստում են, որ հանրային լսումներ չեն անցկացվել, շինարարական աշխատանքները կատարվել են կանաչ տարածքի վրա, ինչպես նաև թերահավատությամբ են լցված, որ դա կարող է չդառնալ թանգարան, քանի որ ունեցել են այդպիսի նախադեպեր՝ ձմեռային այգու փոխարեն կառուցվել է սուպերմարկետ, հանրային զուգարանի փոխարեն՝ սրճարան:
Բնակիչ Անի Կաղինյանը հայտնում է, որ քաղաքապետարանի կողմից իրենց նամակին տրված պատասխանի մեջ նշվում է. «Երևան համայնքին պատկանող զբոսայգու հողամասի սահմաններում կառուցվելիք թանգարանի շենքի գույքը սեփականության իրավունքով նույնպես կպատկանի Երևանի քաղաքապետարանին և ստեղծված թանգարանը, որպես մշակութային օջախ, կօգտագործվի Ֆ. Նանսենի անվան հիմնադրամի կողմից: Այստեղ հարց է առաջանում, որ եթե գույքը պատկանելու է քաղաքապետարանին, ապա ո՞ւմ է պատկանելու կառույցը։ Չի նշվում դրա սեփականատերը, կամ ինչու պետք է թանգարանը կառուցվի հենց հանրային կանաչ տարածքում»:
Ակցիայի մասնակիցները դիմում-պահանջ փոխանցեցին քաղաքապետարանի ներկայացուցչին, կից 600 ստորագրություններով, որով պահանջում էին անհապաղ դադարեցնել շինարարությունը:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը