Բելառուսի դեսպանն ԱԺ-ում
Արտաքին Քաղաքական
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը hունիսի 27-ին ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ստեպան Սուխորենկոյին և նրա առաջին տեղակալ Վալերի Գորելկոյին:
Դեսպանը շնորհավորեց Արտակ Դավթյանին խորհրդարանական ընտրություններում արձանագրված հաջողությունների համար:
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձան երկու երկրների միջազգային կազմակերպություններում փոխշահավետ համագործակցության զարգացման հեռանկարներին: Մասնավորապես քննարկվեցին ՀԱՊԿ-ի շրջանակներում երկու երկրների պատվիրակությունների փոխգործակցությանն առնչվող հարցեր:
Զրուցակիցներն անդրադարձան նաեւ Հայաստան-Բելառուս միջխորհրդարանական հանձնաժողովի հետագա աշխատանքներին եւ խորհրդարանների միջեւ կապերի աշխուժացման հնարավորություններին:
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը սեպտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններում հաջողություններ մաղթեց բելառուս ժողովրդին:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում