Սերտիֆիկատ չունեցող թիկնապահն աշխատելու իրավունք չունի. Արսեն Դավթյան
Հասարակություն
Թիկնապահները պաշտպանող են, նրանք չպետք է լինեն ագրեսիվ և հարձակվող։ Այսօր այս մասին լրագրողների հանդիպման ժամանակ ասաց «Պահապան արծիվ» թիկնապահների դպրոցի տնօրեն Արսեն Դավթյանը՝ հավելելով, որ եթե «Սերտիֆիկատ չունեցող թիկնապահն աշխատելու իրավունք չունի»։
Դավթյանի կարծիքով մի քանի անբարեխիղճ թիկնապահների պատճառով Հայաստանում ընկնում է թիկնապահի վարկանիշը։ Այս խնդրի հիմնական պատճառը մասնագիտական կրթություն չունենալն է, ինչի հետևանքով ցուցաբերվում է ոչ ճիշտ մոտեցում։ Դպրրցի տնօրենի կարծիքով, թիկնապահը, երբ զգում է վեճի բռնկման վտանգ, պարտավոր է անհապաղ դիմել ոստիկանի, քանի որ նա իրավունք չունի բռնի ուժով ինչ-որ հարցեր լուծել։ Թիկնապահն անգամ հասարակական վայրերում իրավունք չունի խուճապ առաջացնել գոռալու կամ զենքի միջոցով։
Իսկ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը նշեց, որ ըստ սահմանադրության՝ յուրաքանչյուր ոք իրավունք ունի պաշտպանվելու. «Թիկնապահը պաշտպանող է, ոչ թե հարձակվող և վնասող, կա պաշտպանելու սահման, որն անցնելու դեպքում կարող է հանցանք գործել»: Սոցիոլոգը հավելում է, որ այժմ նորաձև է դարձել կին թիկնապահ վարձելը, քանի որ կինն ամբոխի մեջ այնքան էլ աչքի չի ընկնում ի տարբերություն բարձրահասակ և իր քարացած դիրքով, ականջին դրված մեխանիզմներով աչքի ընկնող թիկնապահի:
Պարտադիր չէ թիկնապահի մարմնեղ լինելը, կարևորն այն է, որն նա ունենա ճիշտ ռեակցիա, մասնագիտական հմտություններ, որոնք հաշվի չեն առնվում մեր երկրում։ Մեզ մոտ հիմնական նախապատվությունը տրվում է սպորտսմեններին, որոնք ոչ միշտ են կարողանում ճիշտ գործել։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը