Ավստրիայի նախագահը հանդիպել է Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ
Արտաքին Քաղաքական
Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, այսօր՝ հունիսի 27-ին, հանդիպել է Ավստրիայի նախագահ Հայնց Ֆիշերի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման, հայ-թուրքական հաշտեցման գործընթացի և Հայաստանի տնտեսական զարգացման խնդիրները տարածաշրջանային քաղաքականության համատեքստում։
Հանդիպմանը մասնակցել են նաև Հայաստանում Ավստրիայի արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Պոստլը, Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչները՝ Լևոն Զուրաբյանը և Ավետիս Ավագյանը։


















































Ամենադիտված
Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար