Թիկնապահը բռնություն գործադրելու իրավունք չունի. Արսեն Դավթյան
Հասարակություն
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Պահապան արծիվ» թիկնապահների դպրոցի տնօրեն Արսեն Դավթյանը, անդրադառնալով Հարսնաքարի դեպքերին, հայտնեց, որ դեռ պարզ չէ՝ նրանք սերտիֆիկատցվա՞ծ թիկնապահներ են եղել, թե՞ ոչ։ Բայց ամեն դեպքում, նա ասաց, որ թիկնապահը բռնություն գործադրելու իրավունք չունի. « Նա պետք է իր ունեցած վերջին հնարավորությունը օգտագործի՝ օրինախախտին համոզելու, որ վիճաբանություն չստեղծի»։
Արսեն Դավթյանը հավելեց նաեւ, որ միայն նախագահը, վարչապետը, ԱԺ Նախագահը թիկնազոր ունենալու իրավունք ունեն, իսկ ովքեր վախենում են իրենց կյանքի համար, երեք հոգուց ոչ ավելին պետք է ունենան։ Ուղեկցող մեքենաներ առհասարակ չպետք է լինեն։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը