ԵՄ-ի անդամ երկրների դեսպանների հետ աշխատանքային ճաշ է ունեցել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը
Արտաքին Քաղաքական
Վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեայի կազմակերպած աշխատանքային ճաշին, որին հրավիրված են եղել նաև ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ անդամ երկրների դեսպանները:
Ըստ Կառավարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության՝ մտքեր են փոխանակվել վերջերս Ազգային Ժողովի կողմից հաստատված ՀՀ կառավարության գործունեության ծրագրի իրականացման և նրա առաջնայնությունների, Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքականության շուրջ:
Զրուցակիցները անդրադարձել են նաև Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերությունների զարգացման հեռանկարներին, Հայաստանում իրականացվող բարեփոխումներին:


















































Ամենադիտված
Գլենդեյլաբնակ բժիշկ Վիոլետա Մայիլյանը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման՝ բոտոքսի հետ կապված 45 մլն դոլարի խոշորագույն խարդախության համար