«ԱրմենՏել»-ն ու «Հայաստանի մանուկներ» հիմնադրամն՝ ընդդեմ պոլիէթիլենային տոպրակների
Հասարակություն
Երևի մեզնից շատերին են զայրացնում ամենուր՝ և´ բնակավայրերում, և´ Հայաստանի բնության գեղատեսիլ վայրերում հանդիպող անհամար պոլիէթիլենային տոպրակները, որոնք սկզբում օգտակար և լավ նպատակի են ծառայում, սակայն հետո դառնում են տհաճություն պատճառող ու բնության համար վնասակար աղբ, որի քայքայումը տևում է հարյուրավոր տարիներ՝ թունավորելով շրջապատը։
Այդ խնդրի լուծմանն իրենց լուման ներդնելու համար «ԱրմենՏել» ընկերությունը և «Հայաստանի մանուկներ» հիմնադրամն սկսում են «Ազատե´նք շրջակա միջավայրը պոլիէթիլենային տոպրակներից» բնապահպանական և գյուղական համայնքներում գործարարության զարգացման ծրագիրը։
Ծրագրի շրջանակում ներկա դրությամբ գործազուրկ կանայք կկարեն մինչև 1500 կտորե պայուսակ, որոնց շնորհիվ փոքր-ինչ կկրճատվի շրջակա միջավայրին մեծ վնաս հասցնող պոլիէթիլենային տոպրակների կիրառումը: Ծրագիրն իրականացվելու է Արմավիրի մարզի Քարակերտ համայնքում:
«Այս ծրագիրը երկու առումով էական նշանակություն ունի մեզ համար։ Առաջինը բնապահպանական նշանակությունն է, քանի որ մենք այն դիտարկում ենք պոլիէթիլենային տոպրակների դեմ ուղղված շարժման համատեքստում։ Երկրորդ, այս ծրագիրը գյուղի շուրջ մեկ տասնյակ կանանց ապահովում է աշխատատեղով», - նշել է Հայաստանի մանուկներ հիմնադրամի գործադիր տնօրեն Սերոբ Խաչատրյանը:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը