Ոչ թե «Առաջին տիկին», այլ՝ «Առաջին ծառա»
Աշխարհ
Նագալա Մահմուդը՝ Եգիպտոսի նորընտիր նախագահ Մոհամեդ Մուրսիի կինը, հայտարարել է, որ չի ցանկանում իրեն կոչեն «Առաջին տիկին»։ Նա ասել է, որ չէր ցանկանա նմանվել Եգիպտոսի՝ իրենից առաջ եղած առաջին տիկիններին և կգերադասեր, որ իրեն կոչեին «Եգիպտոսի առաջին ծառա», Ում Ահմեդ՝ իր ավագ որդու անունով, կամ «հաջա»։ Վերջին անվանումը տալիս են մահմեդականների սրբավայր Մեքքա քաղաք ուխտագնացություն կատարած կանանց։
Մուրսիի կինը նշել է նաև, որ բոլոր եգիպտացիները պիտի միավորվեն հանուն ազգի, քանի որ իսլամը ազգություն չի ճանաչում։ Նա նաև չադրա է կրում, ինչը զարմացրել է եգիպտոսցիներին, քանի որ մինչ Մահմուդը Եգիպտոսի բոլոր առաջին տիկինների հագուկապն արևմտյանին է նման եղել։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ