Եպիսկոպոսի և իր ընկերուհու ինտիմ լուսանկարները՝ համացանցում
Հասարակություն
Կաթոլիկ եպիսկոպոսը հրաժարական է տվել՝ ընկերուհու հետ ինտիմ նկարների՝ համացանցում հայտնվելու համար։ Հռոմի պապն ընդունել է հոգևորականի հրաժարականը, երբ դրանք ԶԼՄ-ներում են հայտնվել։
Նկարում ակնհայտ է, որ Արգենտինայի Մերլո-Մոներոյի թեմի առաջնորդ Ֆերնանդո Բարգալիոն տպավորված է լողազգեստով կնոջ ընկերակցությունից։ Նրանք զբոսնում են, ժպտում և նույնիսկ գրկախառնվում։ Դա տեղի է ունեցել 2 տարի առաջ, բայց նկարները լրագրողների ձեռքում հայտնվել են վերջերս։
Բարգալիոն պարզաբանել է, որ նկարներում եղած կինն իր վաղեմի ծանոթն է։ Կնոջ ընտանիքը և եպիսկոպոսը կապված են եղել բարեկամական սերտ հարաբերություններով։ Սակայն մի քանի օր անց նա խոստովանել է, որ այդ կնոջ հետ ինտիմ հարաբերությունների մեջ է եղել և անձամբ է հրաժարականի դիմում ներկայացրել։





















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը