Ցուցարարները չեն հավատում Եգիպտոսի ռազմական իշխանությանը. Euronews
Աշխարհ
Թահրիր հրապարակում հավաքված եգիպտացի ցուցարարները չեն հավատում Եգիպտոսի ռազմական իշխանության հավաստիացումներին, որ վերջիններս պատրաստվում են իշխանությունը հանձնել քաղաքացիական հասարակությանը։ Այնուամենայնիվ, ցուցարարները չեն հավատում և չեն էլ պատրաստվում հեռանալ Թահրիրի հրապարակից։ Ռազմական իշխանությունը ձևավորվեց այն բանից հետո, երբ մի քանի ամիս առաջ երկրի նախագահ Հոսնի Մուբարաքը հրաժարական տվեց նույն բողոքի ցույցերի ճնշման արդյունքում։ Նախօրեին Գերագույն ռազմական խորհրդի ղեկավար Հուսեյն Տանտավին դիմել է ժողովրդին՝ խոստանալով առաջիկա օրերին ձևավորել քաղաքացիական կառավարություն։
«Բանակը չի ձգտում մնալ իշխանության՝ ոտնահարելով Եգիպտոսի առաջնային շահերը։ Բանակը պատրաստ է անհապաղ փոխանցել պատասխանատվությունը անհրաժեշտության դեպքում հանրաքվեի միջոցով եւ վերադառնալ իր սկզբնական առաքելությանը՝ պաշտպանելու ժողովրդին, եթե մարդիկ ուզում են դա»,– ասել է Տանտավին։ Վերջին երեք օրերին՝ ցուցարարների և ոստիկանության միջև տեղի ունեցած բախումների հետևանքով զոհվել են տասնյակ և վիրավորվել մոտ հազար մարդ։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ