Բարեկարգվում են Արագածոտնի ջոկատների տարածքները
Հասարակություն
ՀՀ ԱԻ նախարարի հանձնարարությամբ շարունակվում է հանրապետության հրշեջ-փրկարարական ջոկատների տարածքների բարեկարգումը: Ներկայացնում ենք Արագածոտնի մարզային փրկարարական վարչությանը ենթակա ջոկատներին պատկանող շենքերում իրականացվող աշխատանքների ընթացքը:
Ապարանի հրշեջ-փրկարարական ջոկատում նորոգվել է ավտոկայանատեղի տանիքը, պատերը և միջանցքները հարդարվել են ծեփամածուկով, կառուցվել են միջնապատեր, հատակը հարթեցվել է բետոնով, տեղադրվել է դուռ, վերանորոգվել են հանգստի սենյակի պատուհաններն ու դռները, ներկվել են դարպասներն ու ցանկապատը:
Հարդարվել են սպայական և անձնակազմի հանգստի սենյակների առաստաղները, պատերը պաստառապատվել են, անցկացվել են հոսանքալարեր, հատակը` գորգապատվել, ծեփամածուկով հարթեցվել է շենքի ճակատային մասը: Ներկվել ու պաստառապատվել են խոհանոցի պատերը:
Թալինի հրշեջ-փրկարարական ջոկատում կառուցվում է նոր զորանոց: Մաքրվել ու հարդարվել են պատերը, տեղադրվել են նոր պատուհաններ, մոնտաժվել են էլեկտրական լարերը:
Արագածի հրշեջ-փրկարարական ջոկատի բակում կառուցվել է տաղավար և ծաղկանոց, փոխվել են շենքի տանիքի վնասված թիթեղները, վերանորոգվել է դասասենյակը, մոտաժվել են հոսանքալարեր, փոխվել է զորանոցի պատուհանը, շենքի դրսի կողմից վերանորոգվել են բոլոր պատուհանագոգերը, քանդվել է զորանոցից դասասենյակ տանող պատը, որտեղ դուռ է տեղադրվել:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը