Քննարկվեցին UNICEF-ի հետ իրականացվող ծրագրերի ընթացքին առնչվող հարցեր
Հասարակություն
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունեց ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (UNICEF) հայաստանյան ներկայացուցիչ Հենրիետ Արենսին:
Կողմերը քննարկեցին ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի աջակցությամբ երեխաների պաշտպանության եւ սոցիալական ծառայությունների զարգացման ոլորտներում իրականացվող ծրագրերի ընթացքին առնչվող հարցեր:
Տկն Արենսը ներկայացրեց իրենց ուսումնասիրությունների արդյունքները` հատուկ կրթական հաստատություններում իրականացվող ծրագրերի վերաբերյալ, ինչպես նաեւ անդրադարձավ սոցիալական ծառայողների վերապատրաստման ծրագրին` հատկապես գոհունակություն հայտնելով Սյունիքի մարզում համատեղ աշխատանքի արդյունքներից:
Զրուցակիցները սոցիալական ծառայողների վերապատրաստման ծրագիրը կարեւորեցին հանրապետությունում սոցիալական ինտեգրված ծառայությունների ներդրման գործընթացի համատեքստում:
Պայմանավորվածություն ձեռք բերվեց նաեւ, որ UNICEF-ի հայաստանյան գրասենյակն առաջարկություններ կներկայացնի` իրականացվող որոշ ծրագրերի արդյունավետության բարձրացման ուղղությամբ:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը