Նիգերիայի նախագահը նախաձեռնել է սահմանափակել ծնելիությունը երկրում
Քաղաքական
Նիգերիայի նախագահ Գուդլաք Ջոնաթանը հայտարարել է, որ երկրի բնակիչները պետք է պատրաստ լինեն ծնելիությունը կրճատելու մասին օրենքի ընդունմանը։ Նա խոստովանել է այս թեմայի խոցելիությունը գիտակցելու մասին և տեղեկացրել է, որ հանձնարարել է բնակչության խնդիրներով զբաղվող Ազգային հանձնաժողովին՝ այս հարցի վերաբերյալ լուսավորչական աշխատանքներ իրականացնել։
Նիգերիայի նախագահի խոսքերով՝ խնդիր է ներկայացնում առաջին հերթին բնակչության կրթություն չունեցող խավը, պատճառը այն է, որ նրանց ընտանիքներում չափից շատ են երեխաները։
Նիգերիայի բնակչության թիվը 160մլն է։ ՄԱԿ-ի գնահատականով՝ 2050 թվականին այդ թիվը կարող է աճել մինչև 400մլն։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ