Զինվորի հացադուլավոր մայրն ու քույրը կդիմեն Պաշտպանին
Հասարակություն
Հունիսի 26-ին ժամը 22:30-ի սահմաններում Պաշտպանի 116 թեժ գծին ահազանգ ստացվեց այն մասին, որ Կառավարության շենքի դիմաց Գոհար Չիֆիկյանն ու նրա դուստրը` Շամիրամ Միքայելյանը, հացադուլ են հայտարարել:
Արագ արձագանքման բաժնի աշխատակիցներ Անդրեյ Աղամալյանը և Ազատ Գալստյանը անմիջապես մեկնեցին դեպքի վայր: Քաղաքացիների հետ զրույցի ընթացքում պարզ դարձավ, որ Գոհար Չիֆիկյանի որդին` Ռուբեն Միքայելյանը, ով 2011-ի հուլիսի 1-ին մեկնել է Սիսիանի զորամաս ծառայության, ունի բազմաթիվ խնդիրներ:
Արագ արձագանքման բաժնի աշխատակիցների հետ զրույցից հետո մայրը և դուստրը որոշեցին դիմել Պաշտպանին՝ զինծառայող որդու խնդիրների հնարավոր լուծման ակնկալիքով:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը