ՄԻՊ աշխատակազմն օգնեց քաղաքացուն վերականգնել իրավունքները
Հասարակություն
Ք. Վանաձորի բնակչուհի Հռիփսիմե Գրիգորյանից (անուն, ազգանունը փոխված է) պահանջում են գոյություն չունեցող ավտոմեքենայի համար գույքահարկ վճարել 143.000 ՀՀ դրամի չափով, մինչդեռ Հռիփսիմե Գրիգորյանին պատկանող 1973 թ. Վազ 2101 մակնիշի ավտոմեքենան 1998թ.-ին վթարից հետո մաս-մաս վաճառվել է:
Խնդրի լուծման և իր իրավունքները վերականգնելու նպատակով տիկին Գրիգորյանը դիմեց Մարդու իրավունքների պաշտպանին: Արդյունքում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Լոռու տարածքային գրասենյակի միջնորդությամբ մեքենան խոտանվել է, պարտքն էլ զիջվել է:
Հռիփսիմե Գրիգորյանը Լոռու տարածքային գրասենյակի քաղաքացիական հարցերով իրավաբան Արամայիս Մելքոնյանին խնդրեց նախորդ դիմումին ընթացք չտալ:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը