«Հայկական Ժամանակ». ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցում ԱԺ ընտրությունների վերաբերյալ կոշտ գնահատականներ են արվել
Հայկական Մամուլ
Հայաստանում մայիսի 6-ին տեղի ունեցած Ազգային ժողովի ընտրությունների վերաբերյալ միանգամից երկու զեկույց է հրապարակվել: Դրանցից մեկը հրապարակել է ԵԱՀԿ-ի ԺՀՄԻԳ գրասենյակը, իսկ մյուսը՝ ՀՀ օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը:
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցում ընտրությունների վերաբերյալ կոշտ գնահատականներ են արվել: Զեկույցում արձանագրվում են ընտրացուցակների ուռճացման, ընտրողների վրա ճնշում գործադրելու և սպառնալու, ընտրակաշառքներ բաժանելու և այլ փաստեր: Օմբուդսմենի զեկույցում էլ նշվում է, որ արձանագրված խախտումներից ամենամտահոգիչը եղել է ընտրակաշառքի բաժանման երևույթը:
«Ընտրակաշառքների բաժանման իրական ծավալների բացահայտման պարտականությունը կրում են իրավապահ մարմինները, այնինչ գրեթե բոլոր դեպքերով ոստիկանության և դատախազության աշխատանքի արդյունքները խիստ միատեսակ են և չափազանց անբավարար: Նման գործելաոճը չի կարող կանխել ընտրակաշառքի բաժանման դեպքերը հաջորդ ընտրություններին և էականորեն նվազեցնում է հանրության վստահությունը այդ մարմինների ու ընտրությունների արդյունքների նկատմամբ»,- նշել է օմբուդսմենը:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ