«Հրապարակ». Երկիրը մնացել է Տիգրան Սարգսյանի հույսին
Հայկական Մամուլ
ԱԺ աշխատակազմի ղեկավար Վրեժ Գասպարյանը դեռ աշխատում է և հրաժարականի դիմում չի գրել՝ «Հրապարակին» տեղեկացրել են Աժ աղբյուրները:
Ավելին, Հովիկ Աբրահամյանը հայեցողական պաշտոն զբաղեցնող, նախագահականի մարդ համարվող Վ. Գասպարյանին «առայժմ» չի ասել, որ դիմում գրի-ազատվի աշխատանքից, թեև, թերթի տեղեկություններով, հակառակն էլ չի ասել, որ մնալու ես' աշխատես: Մանավանդ որ երկուշաբթի օրվանից Հովիկ Աբրահամյանը գտնվում է արտասահմանում, թե որ երկրում' թերթին չեն ասել, և կվերադառնա հուլիսի 2-ին:
Թերթը նկատում է, որ եթե հաշվի առնենք, որ Սերժ Սարգսյանն էլ Արթուր Բաղդասարյանի հետ է գտնվում Բրյուսելում, ապա ստացվում է, որ երկիրը մնացել է Տիգրան Սարգսյանի հույսին: Եվ այդ ընթացքում անցանկալի զարգացումներ, մասնավորապես Աժ-ում և կադրային հարցերում, մինչև հուլիսի 2-ը չեն կարող լինել:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ