«Հայկական Ժամանակ». Վիտալի Բալասանյանին ԼՂՀ Աժ ՀՅԴ խմբակցությունից հեռացնելու որոշում է կայացվել
Հայկական Մամուլ
ԼՂՀ գործող նախագահ, նախագահի թեկնածու Բակո Սահակյանի հիմնական մրցակից գեներալ Վիտալի Բալասանյանը երեկ թերթի թղթակցի հետ զրույցում հաստատել է, որ ԼՂՀ Աժ ՀՅԴ խմբակցությունից իրեն հեռացնելու որոշում է կայացվել երեկ:
Ուշագրավ է, որ դա տեղի է ունեցել ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի Ղարաբաղ այցելությունից հետո, որին այլ ուշագրավ պրոցեսներ են հետևել: Բալասանյանը, սակայն, թերթի թղթակցին ասել է. «Մեր Աժ կանոնակարգ-օրենքով, որևէ մեկին իրավունք չունեն հեռացնել: Միայն ես կարող եմ դիմում գրել, մանդատից հրաժարվել: Բայց իրենք այդպիսի ծիծաղելի, սխալ, հակաօրինական որոշում են կայացրել: Ինձ ոչ մեկը չի հեռացրել և չի կարող հեռացնել»:
Հիմա ի՞նչ եք անելու' հարցին Բալասանյանը պատասխանել է. «Ընտրվելու եմ հանրապետության նախագահ, ծառայելու եմ երկրին, ժողովրդին: Միանշանակ»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ