«Ժողովուրդ». Գագիկ Ծառուկյանի սանիկը իր երթուղու հարցով դիմել է կառավարություն
Հայկական Մամուլ
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի սանիկ, ՀՀԿ-ական Արթուր Հարությունյանը՝ Պալաչը, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, օրերս դիմել է ՀՀ կառավարությանը, ՏՄՊՊՀ-ին ու կապի և տրանսպորտի նախարարությանը՝ պահանջելով պարզել, թե ինչու է Գագիկ Ծառուկյանը միայն իրեն պատկանող 289 և 275 համարի երթուղայինների գծերին զուգահեռ բարեգործական երթուղի բացել: Հարությունյանը նշել է, որ նույն հաջողությամբ ԲՀԿ առաջնորդը կարող էր բարեգործական երթուղի աշխատեցնել նաև Աբովյան-Երևան 267 համարի երթուղով որը պատկանում է իր փեսա, Աբովյանի քաղաքապետ Կարո Գուլոյանին, 261-ի երթուղով, որը աշխատեցնում է ԲՀԿ-ական Հարություն Ղարագյոզյանը՝ Կարամելի Հարութը (այստեղ մասնաբաժին ունի նաև կապի և տրանսպորտի նախկին նախարար Մանուկ Վարդանյանը), և 0 համարի երթուղով, որը պատկանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիկնապահ Կուկուին:
«Ժողովուրդ»-ը փորձել է լուրը ճշտել Արթուր Հարությունյանից, սակայն նա ասել է, թե ինքը տեղյակ չէ. «Դիմեք կառավարությանը»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ