«Հայկական Ժամանակ». Աժ վեց խմբակցություններից հինգը արդեն ներկայացրել են էթիկայի հանձնաժողովի իրենց անդամներին
Հայկական Մամուլ
Երեկ «ՀԺ»-ին հաջողվել է ճշտել, որ Աժ վեց խմբակցություններից հինգը արդեն ներկայացրել են էթիկայի հանձնաժողովի իրենց անդամներին: ՀՀԿ-ն ներկայացրել է Դավիթ Հարությունյանին, ԲՀԿ-ն՝ Մերուժան Սիմոնյանին, ՕԵԿ-ը՝ Հովհաննես Մարգարյանին, ՀՅԴ-ն՝ Արծվիկ Մինասյանին, «Ժառանգությունը»՝ Զարուհի Փոստանջյանին: Փաստորեն, միայն Հայ ազգային կոնգրեսը սույն հանձնաժողովում դեռ անդամ չի առաջադրել: Ըստ թերթի տեղեկությունների, Աժ նախագահը որոշել է, որ հանձնաժողովի նախագահ պետք է լինի ՀԱԿ-ի ներկայացուցիչը: Թերթը հիշեցնում է, որ սույն հանձնաժողովների նախագահին նշանակում է Աժ նախագահը՝ ռոտացիոն կարգով, որը փոխվում է յուրաքանչյուր նստաշրջանում: Ըստ Աժ կանոնակարգ-օրենքի, եթե հանձնաժողովի նախագահն ընդդիմությունից է, փոխնախագահը պետք է լինի իշխանական ամենամեծ խմբակցությունից և հակառակը:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ