«Հայկական ժամանակ». Խոճկորի գինը
Հայկական Մամուլ
Թերթը գրում է. «Դեկտեմբերի 5-ին՝ խորհրդարանի հերթական քառօրյայի մեկնարկին, Ազգային ժողովի հանրապետական փոխնախագահ Սամվել Նիկոյանը կդառնա Ազգային ժողովի նախագահ: Այս մասին «ՀԺ» թղթակցին երեկ հայտնել են իրազեկ աղբյուրները: Ըստ նրանց, դա արդեն որոշված է ՀՀԿ-ում:
ԱԺ նախագահի ընտրությունը տեղի է ունենալու փակ, գաղտնի քվեարկությամբ: Հիմա, երբ կոալիցիայում և ՀՀԿ-ի ներսում լրջագույն հակասություններ և ինտրիգներ կան, խիստ հետաքրքիր է, թե Սամվել Նիկոյանը քանի կողմ ձայնով կդառնա ԱԺ նախագահ: ԱԺ փոխնախագահ նա դարձել էր 104 կողմ ձայնով: Երեկ ԱԺ նախագահի սենյակն արդեն ազատված էր, և հենց դեկտեմբերի 5-ին էլ Մարտի 1-ի տխրահռչակ հանձնաժողովի նախագահը, որը մարդու ծնոտը անցկացրեց խոճկորի ծնոտի տեղ, կարող է տեղափոխվել այնտեղ: Իսկ թե ով է Նիկոյանի փոխարեն դառնալու ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ-ում կարծես դեռ չեն հստակեցրել: Հիշեցնենք, որ այդ պաշտոնի հավանական թեկնածուներ են համարվում ՀՀԿ-ական Հերմինե Նաղդալյանը և ՕԵԿ-ական Հեղինե Բիշարյանը»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ