Մեկնարկվել է աղետների ռիսկերի նվազեցման ծրագրի 2-րդ փուլը
Հասարակություն
Հայաստանում մեկնարկվել է աղետների ռիսկերի նվազեցման ծրագրի 2-րդ փուլը, այս մասին Lurer.com-ին հայտնում են ԱԻՆ-ից։ Սա ՅՈՒՆԻՍԵՖ-ի, «Փրկենք Երեխաներին», Հայկական Կարմիր Խաչ և «Օքսֆամ» կազմակերպությունների համատեղ աշխատանքի արդյունքն է, որն իրականացվելու է Շիրակի, Արագածոտնի, Լոռու, Գեղարքունիքի, Վայոց Ձորի մարզերում և Երևանում:
Այս առթիվ ՀՀ ԱԻ փոխնախարար Հայկարամ Մխիթարյանը հայտնեց, որ կառավարությունն այս հարցին մեծ ուշադրություն է դարձնում և որոշակի աշխատանքներ արդեն իսկ իրականացվել են։
ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Հենրիետ Արենսընշեցը նշեց,- «անվտանգության մշակույթը պետք է դառնա երեխաների կյանքի անբաժան մասը՝ սկսած մանկապարտեզից»:
Ծրագրի գործողություններն իրականացվելու են երեք հիմնական ուղղություններով.
• տեղական համայնքների ամրապնդում՝ աղետների ռիսկի նվազեցման տեսակետից բնակչության խոցելի խմբերի կարիքների հայտնաբերման ու բավարարման միջոցով.
• աղետներին հակված շրջաններում երեխաների ու դպրոցների կարողությունների զարգացում ավելի լավ նախապատրաստվելու համար.
• արտակարգ իրավիճակների ու աղետների ժամանակ բարձր պատրաստվածության ու դրանց արձագանքելու նպատակով աղետների ռիսկի նվազեցման ոլորտում համագործակցություն՝ տեղական և միջազգային կառույցների հետ:
Ծրագիրը տարածաշրջանային նախաձեռնություն է, որը ֆինանսավորվում է Եվրահանձնաժողովի մարդասիրական օգնության հարցերով գլխավոր վարչության աղետներին նախապատրաստման ծրագրի կողմից:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը