Անանը Սիրիային ազգային միասնության կոչ է արել
Մերձավոր Արևելք
Սիրիայի հարցով ՄԱԿ–ի և ԱՊԼ–ի հատուկ բանագնաց Քոֆի Անանը պաշտոնական Դամասկոսին ազգային միասնության կառավարություն ձևավորելու կոչ է արել, որի կազմում կընդգրկվեն ինչպես ներկայիս կառավարության անդամներ, այնպես էլ ընդդիմության ներկայացուցիչներ, հաղորդում է BBC–ն։
Ըստ Անանի, նոր կառավարության կազմում կարող են ընդգրկվել նախարարների կաբինետի ներկայիս անդամները, ընդդիմության ներկայացուցիչները և հասարակական ուժերի այլ ներկայացուցիչներ։ Միևնույն ժամանակ, Ազգային միասնության կառավարության անդամների կարծիքով, նախարարների նոր կաբինետի ձևավորումը կնպաստի երկրում առկա վիճակի խաղաղ կարգավորմանը։
Հիշեցնենք, որ Սիրիայում ավելի քան մեկ տարի է չեն դադարում հակակառավարական բողոքի ցույցերը։ Ըստ ՄԱԿ–ի վերջին տվյալների, զոհերի թիվը գերազանցել է 13 հազարը։


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել