Մահացել է աշխարհի ամենատարեց միլիարդատերը
Աշխարհ
Շվեյցարիայում 101 տարեկան հասակում մահացել է աշխարհի ամենատարեց միլիարդատերը՝ Ուոլթեր Հեֆները: Նրա ունեցվածքը գնահատվում էր 4.3 մլրդ դոլար, հաղորդում է Bloomberg Businessweek-ը:
Հեֆները կյանքից հեռացել է հունիսի 19-ին, սակայն նրա մասին հայտնի է դարձել միայն այսօր: Վերջին տարիներին նա բիզնեսով գրեթե չէր զբաղվում, սակայն հաճախակի այցելում էր Ցյուրիխում գտնվող իր ձեռնարկություն:
Forbes-ի ցուցակում միլիարդատերը զբաղեցնում էր 248-րդ հորզոնականը: Նա հայտնի էր որպես CA (Computer Associates) ընկերության ամենախոշոր IT բաժնետեր: Նրան էր պատկանում նաև Automobil-und Motoren AG ընկերությունը, որը համարվում է Շվեյցարիայում Audi, Seat, Skoda և Volkswagen ավտոմեքենաների խոշոր ներկայացուցիչ: Այժմ ընկերությունը պատկանում է Հեֆների ժառանգներին:
Բացի այդ, մոտ կես դար առաջ նա կառուցել է Moyglare Stud ձիարշավարանը, որն անցած տարվանից ղեկավարում է նրա դուստրը:
Հեֆների մահվանից հետո ամենատարեց միլիարդատերն է համարվում ամերիկացի հայտնի բիզնեսմեն Ջոն Ռոքֆելլերի թոռը՝ Դևիդ Ռոքֆելլերը, որն 96 տարեկան է:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ