Ռուսաստանը աջակցում է Սիրիայի հարցով Անանի «խաղաղության ծրագրին»
Մերձավոր Արևելք
Ռուսաստանը համաձայնել է աջակցել Սիրիայի հարցով ՄԱԿ-ի և ԱՊԼ-ի հատուկ բանագնաց Քոֆի Անանի՝ Սիրիայի Ազգային միասնության կառավարություն ձևավորելու առաջարկը, հաղորդում է ՌԻԱ նովոստին։
Մյուս գերտերությունները նույնպես աջակցել են Անանի նախաձեռնությանը։ Ըստ ՄԱԿ-ի և ԱՊԼ-ի հատուկ բանագնացի, Սիրիայի նոր կառավարության կազմում պետք է ընդգրկվեն ինչպես ներկայից կառավարության անդամներ, այնպես էլ ընդդիմության ներկայացուցիչներ։
Ըստ Անանի, նոր կառավարության կազմում չպետք է ընդգրկվեն այնպիսի մարդիկ, ովքեր կխաթարեն նրա հեղինակությունը։ Անանի առաջարկությունը լինելու է հունիսի 30–ին Ժնևում կայանալիք Սիրիայի հարցով միջազգային համաժողովի հիմնական թեման։


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել