«Առավոտ». ԿԸՀ նախագահը չարաշահում է իր լիազորությունները
Հայկական Մամուլ
Թերթի հաղորդմամբ՝ ««Տիգրան Մուկուչյանն այդպիսի բան հայտարարելու իրավունք չունի, որովհետև ընտրացուցակների պատասխանատուն լիազոր մարմինն է՝ ոստիկանությունը:
Ընտրացուցակները դեռ վերջնական չեն ճշգրտվել, դեռ չեն ներկայացվել, ինչպե՞ս կարող է Մուկուչյանը նման հայտարարություն անել»,- «Առավոտի» խնդրանքով անդրադառնալով ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի այն հայտարարություններին, թե Հայաստանում ընտրացուցակները գրեթե իդեալական են, ասաց Ժողովրդի իշխանություն հասարակական-քաղաքական նախաձեռնության համակարգող Զոյա Թադևոսյանը՝ հավելելով, որ Մուկուչյանի այդ կարգի հայտարարությունները մեկ նպատակ ունեն՝ ազդել քաղաքացիների գիտակցության վրա»:


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել