Google-ը վաճառքի է հանել իր առաջին պլանշետը
Գիտություն և Մշակույթ
Google ընկերությունը վաճառքի է հանել իր առաջին փոքրաչափ պլանշետները՝ թողարկված է ընկերության սեփական Nexus ապրանքանիշի անվան տակ։
Այն արտադրելու է թայվանյան Asus ընկերությունը՝ հակառակ այն կանխատեսումների, ըստ որի պլանշետն արտադրելու էր այս տարի Google-ի կողմից գնված Motorola Mobility էլեկտրոնային սարքավորումներ արտադրող ընկերությունը։ Պլանշետն աշխատելու է Jelly Bean նոր օպերացիոն համակարգով, որն Android 4.1 մոդելի թարմացված տարբերակն է։ 8 ԳԲ հզորությամբ Nexus պլանշետի գինը ԱՄՆ-ում կարժենա 199 դոլար։
Պլանշետը շուկա դուրս կգա հուլիսի կեսին, և ինչպես սպասվում է, այն դառնալու է Amazon ընկերության կողմից թողարկված Kindle Fire պլանշետի մրացկիցը։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում