«Ծովինարի» վիճակն անհասկանալի է
Հասարակություն
2008 թ-ի սեպտեմբերի 3-ին Արաբկիր վարչական շրջանում բացված «Ծովինար» շատրվանային համալիրն առ այսօր չի գործում։
«Անջուր շատրվանը շատ արագ վերածվեց աղբանոցի, կոտրեցին լուսարձակները, գողացան շատրվանի գլխիկները։ Ես ամեն անգամ Հայաստան գալուց հանդիպում եմ քագաքապետին, նա խոստանում է կարգադրել համայնքապետին լուծել առաջացած խնդիրը։ Մի անգամ վերականգնեցին, կիսով չափ աշխատեց, բայց քաղաքապետի ու համայնքապետի փոփոխությունից հետո պատկերը կրկնվեց».- այս մասին Lurer.com-ին հայտնեց համալիրի հեղիանակ Վիգեն Ավետիսը։
Lurer.com-ը կապ հաստատեց նաեւ Արաբկիրի վարչական շրջանի աշխատակազմի հետ, որտեղից մեզ հայտնեցին, որ «Ծովինարի» հետ կապված ոչ մի խնդիր չկա, այն գործում է երեկոյան 4-ից 9-ը ընկած ժամանակահատվածում, քանի որ այդ ժամանակ է բնակչությունն այգում լինում։
«Ծովինար» համալիրը Սասնա Ծռեր էպոսից Սանասարի եվ Բաղդասարի ծննդաբանությունն է, երբ Ծովինարը Աստծուց օգնություն է խնդրում, բացվում է ծովն ու հորդում է կենաց ջուրը, որից էլ հղիանում է Ծովինարը: Ավազանը բացված ծովն է, որի ալիքները պահում են երկու առյուծները, մարդիկ կարող են մոտենալ և Ծովինարի ոտքերի մոտ խոնարհվելով՝ ըմպել նույն աստվածային ջուրը:
Նշենք նաև, որ այս գործի համար քանդակի հեղինակին շնորհվել է «Արաբկիրի պատվավոր քաղաքացի» կոչումը։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը