«Հայոց աշխարհ». Բացասական են գնահատում
Հայկական Մամուլ
«Երկուշաբթի օրը Լոնդոնում հրապարակած հատուկ զեկույցով միջազգային ամենահեղինակավոր վարկանիշային գործակալություններից մեկը՝ Moody ’s-ը, Հայաստանի պետական պարտքի սպասարկման հեռանկարները բացասական է գնահատել:
Գործակալությունը Հայաստանի տնտեսական վարկանիշը իջեցրել է Ba2-ի, այսինքն՝ եթե նախկինում այն կայուն էր գնահատվում, ապա այժմ հեռանկարները միանշանակորեն բացասական են:
Այս քայլի հիմնական պատճառները, գործակալության մասնագետների պնդմամբ, երկուսն են՝ Հայաստանի առանցքային արտաքին առևտրային գործընկեր պետություններում տիրող վիճակն ու համաշխարհային շուկայում մետաղների գների սպասվող անկումը»,- գրում է թերթը:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ