ԱՄՆ-ում պաշտոնապես թույլատրվել է նիհարեցնող դեղամիջոցների ազատ վաճառքը
ԱՄՆ
ԱՄՆ-ում Սննդամթերքի և դեղորայքի վերահսկողության բյուրոն (FDA) առաջին անգամ 13 տարվա մեջ թույլատրել է նիհարեցնող դեղամիջոցների ազատ վաճառքը։ Arena Pharmaceutical ընկերության արտադրած Belviq հաբերը կարող են օգտագործել ավելորդ քաշից խուսափել ցանկացող մարդիկ, հաղորդում է BBC-ն։
Միևնույն ժամանակ, վերջին փորձարկումների արդյունքում դեղորայքը շատ համեստ ազդեցություն է գործել դրանք օգտագործողների վրա։ Մարդիկ, որոնք օգտագործել են համապատասխան դեղահաբը, կորցրել են առավելագույնը 5% քաշ։
FDA-ն 2010–ին հրաժարվել էր Belviq դեղամիջոցը պաշտոնապես գրանցել որպես ազատ վաճառքի ենթակա դեղահաբ այն հիմնավորվմամբ, որ կենդանիների վրա կատարած փորձարկումների արդյունքում այն քաղցկեղածին հատկություններ է ցուցաբերել։
Arena Pharmaceutical ընկերությունը նորից էր հայտ ներկայացրել դեղամիջոցը պաշտոնապես գրանցելու համար՝ դրա համար հավելյալ տեղեկություններ տրամադրելով։ Այս անգամ FDA-ն եկել է այն եզրակացության, որ դեղահաբն իր մեջ քաղցկեղածին ռիսկեր գրեթե չի պարունակում։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)