«Երկիր». Բա արժե՞ր բարեխոսել
Հայկական Մամուլ
Թերթը գրում է. «ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով՝ ոստիկանին ոչ հարիր պահվածքի համար աշխատանքից հեռացվել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության բաժնի պետի տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Լևոն Շմավոնյանը:
Մեր ունեցած տեղեկություններով՝ պաշտոնանկությունը կապված է կիրակի օրը «Արմենիա» հեռուստաընկերությունով Գ. Շամշյանի պատրաստած տեսանյութի հետ, որում Շամշյանը նշել էր, թե հանցավոր աշխարհի հեղինակություններից մեկի հարազատների համար բարեխոսել է ոստիկանության աշխատակիցը: Շմավոնյանի՝ աշխատանքից ազատումն էլ կապված է եթեր հեռարձակված տեսանյութի հետ: ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը «Երկիր»-ի հետ զրույցում հաստատեց պաշտոնանկության մասին լուրը. «Այո, Շմավոնյանն ազատվել է աշխատանքից և ներկայումս ծառայողական քննություն է կատարվում»»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ