ԱՄՆ-ում անտառային հրդեհները շարունակում են մոլեգնել
ԱՄՆ
ԱՄՆ–ի տարբեր նահանգներում շարունակում են մոլեգնել անտառային հրդեհները։ Հրդեհի պատճառով 36 հազար մարդ տարհանվել են իրենց բնակավայրերից: Կոլորադո նահանգում բռնկված հրդեհի պատճառով 36 հազար բնակիչ լքել է բնակարանները, հաղորդում է CNN-ը:
Հրդեհը գնալով ավելի է տարածվում։ Այն այրել է մոտ 15,500 ակր հող և շարժվում է Կոլորադոյի ուղղությամբ։ Հրդեհի պատճառով նաև թունավոր ամպեր են գոյացել, որոնք տեղ-տեղ կարող են մահացու լինել:
Զանգվածային հրդեհներն անհանգստացնում են Սպիտակ տունը։ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նախատեսում է այցելել Կոլորադո նահանգ իրավիճակն անմիջականորեն վերահսկելու համար։
Ըստ օդերևութաբանների կանխատեսումների, առաջիկա օրերին տարածաշրջանում եղանակը կխոնավանա:
Անտառային հրդեհներից գոյացած 40 մետր բարձրությամբ ծխե ամպերը մոտ հազարից ավելի հրշեջների համար լուրջ խոչընդոտ են հանդիսացել փրկարարական աշխատանքներ իրականացնելու ընթացքում։
Վերջին 15 տարվա ընթացքում սա Կոլորադոյում ամենաազդեցիկ հրդեհն է համարվում:
Ըստ ստացված տվյալների, մոտ երեք հարյուր մարդ է տուժել հրդեհից և տեղափոխվել տեղի հիվանդանոց:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)