«Հարսնաքար» ռեստորանում բուժաշխատողի տոն չի նշվել. Դերենիկ Դումանյան (տեսանյութ)
Հասարակություն
Բուժաշխատողի տոնը «Հարսնաքար» ռեստորանում չի նշվել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի առողջապահության նորանշանակ նախարար Դերենիկ Դումանյանը: Նախարարն իր խոսքում նշեց, որ դատապարտում է որևէ մեկին բռնի ուժով որևէ բան բացատրելու ցանկությունը:
Հարցին, թե ինչո՞ւ դեպքի հետ կապված առողջապահության նախարարությունը հայտարարությամբ հանդես չեկավ, Դերենիկ Դումանյանը նշեց, որ հայտարարություններ միայն մամուլով չեն արվում և արվում են տարբեր տեղերում: «Ես ընդհանրապես գտնում եմ, որ և՛ բժշկին, և՛ լրագրողին, և՛, առհասարակ, մարդկանց չի կարելի նեղացնել իրենց պարտականությունները կատարելուց և կատարելուց դուրս: Ես միանշնակ դատապարտում եմ դա, ինչպես նաև իմ կոլեգաների նկատմամբ իրականացված յուրաքանչյուր բռնություն անկախ նրանից թե ով է այդ իրականացրել: Սա թող ձեզ համար և բոլորի համար փաստ լինի և իմ աշխատանքի ընթացքում այս հարցերում շատ ուշադիր եմ լինելու։ Իմ կոլեգաները ևս, ինչպես շատ-շատ մարդիկ, անպաշտպան են մնում, բժիշկները, որոնք գիշեր-ցերեկ աշխատում են, իրենց առողջությունը տալիս են դիմացինի կյանքը փրկելու համար և հանկարծ նման պատմությունների մեջ են ընկնում: Մեր նախարարությունում պետք է հատուկ ուշադրություն դարձվի յուրաքանչյուր բժիշկի իրավունքների պաշտպանությանը»,- ասաց Դումանյանը:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը